Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հետևում է Եվրոպայի առաջնությանը։
Այսօր ԵԱ-ի 77 կգ քաշայինների եզրափակչում Մալխաս Ամոյանը դժվարին հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ․ Ալեքսանյանը Ամոյանի հաղթական գոտեմարտից տեսանյութեր է հրապարակել սոց․ցանցի իր էջերում։
Հիշեցնենք՝ Ալեքսանյանը չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը։