Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 1-4 հաշվով պարտվեց «Լայպցիգին»։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կոնրադ Լայմերը, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրիստոֆեր Նկունկուն և Դանի Օլմոն։ Դորտմունդցիների միակ գոլը խփեց Դանիել Մալենը։
«Լայպցիգը» վաստակեց 48 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը։ «Մեղուները» 57 միավորով երկրորդ տեղում են։
























































