Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ցավալի պարտություն կրեց բրոնզե մեդալի համար պայքարում: Նա 5:6 հաշվով զիջեց թուրք մրցակցին:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Հրաչյա Պողոսյանը 2 րոպե 26 վայրկյանում 9-0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: