Ռոբերտ Լևանդովսկին ուզում է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։ 33-ամյա լեհ ֆուտբոլիստն արդեն իր շրջապատին հաղորդել է, որ պատրաստ է պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ ու հնարավոր ամեն բան կանի դրա համար։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ Լևանդովսկին վստահ է, որ իր ժամանակը Մյունխենում ավարտված է և ուզում է խաղալ Իսպանիայում։
«Բարսելոնայում» դա ի գիտություն են ընդունել ու սկսել են աշխատել գործարքի վրա, բայց տրանսֆերը կհաջողի միայն այն դեպքում, եթե Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մերժի կապտանռնագույններին։
Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023-ի ամառ։ Ակումբն իր առաջատարին չի վաճառի 65 մլն եվրոյից պակաս գումարով։
Այս գումարը կարող է նվազել, եթե գործարքում ներառվի օրինակ Սերժինյո Դեստը։
Լեհ հարձակվողն ուզում է կատալոնացիների հետ երկու տարվա պայմանագիր կնքել։
























































