Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1:10 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ղարիբյանը քառորդ եզրափակչում լարված պայքարում 3:2 հաշվով հաղթել էր վրացի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։