Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը փորձառու մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեծաքանակ թիմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սա մեր ընտրանու համար վերջին նախապատրաստական փուլն է Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։
Հայաստանի հավաքականը ներկայացված է լինելու բոլոր քաշային կարգերում։
Մեր բռնցքամարտիկների կողքին մրցավայրում կլինի նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով հետևում է նաև մարզիկների մարզումներին։