4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ, որին մասնակցում է 21 երկրի ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Ապրիլի 2-ին կայանալիք եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Եզրափակիչում Բազեյանը կմրցի Ղրղստանի, իսկ մեր մյուս մարզիկները Սերբիայի ներկայացուցիչների հետ: