Վաղը՝ ապրիլի 1-ին, Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 3 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել Արսեն Հարությունյանը, արծաթե մեդալակիր է դարձել Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Մանվել Խնձրցյանը:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 3-ին: