«Այաքսի» 19-ամյա կիսապաշտպան Ռայան Գրավենբերը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ մյունխենյան ակումբն արդեն բանակցություններ է վարում Գրավենբերգի գործակալների հետ։ Կողմերը մոտ են պայմանագրի շուրջ համաձայնության գալուն։
Տրանսֆերի գումարը կարող է կազմել 17 մլն եվրո։
























































