Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Վրաստանի ներկայացուցչին:
Ալիխանյանը կիսաեզրափակչում 1:7 հաշվով զիջել էր աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռիո-2016-ի մեդալակիր, Իտալիան ներկայացնող Չամիզոյին:
Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալ էր նվաճել Արսեն Հարությունյանը: