«Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկան կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։ Ըստ աղբյուրի՝ անդալուսական ակումբը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալի Ռոկային։
Նշվում է, որ ֆուտբոլիստն առաջարկներ ունի նաև Բունդեսլիգան ներկայացնող այլ ակումբներից, սակայն ավելի հակված է՝ Լա Լիգա տեղափոխվելուն։ Վարձակալության գումարը կարժենա մեկուկես միլիոն եվրո, որից հետո «Բետիսը» յոթ միլիոն եվրոյով կարող է գնել Ռոկայի տրանսֆերը։
























































