Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիթ Ալաբան ցանկանում է, որ Մյունխենի «Բավարիայում» իր նախկին խաղընկեր Սերժ Գնաբրին տեղափոխվի «Արքայական ակումբ»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Քրիստիան Ֆալկը, ավստրիացին Գնաբրիին փորձում է համոզել, որպեսզի վերջինս ամռանը փոխի ակումբային գրանցումը։
Նշվում է նաև, որ Գնաբրին շատ գոհ է գերմանական գրանդում իր կարգավիճակից և չի ցանկանում մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ։ Ավելին, վերջինս ցանկություն ունի «Բավարիայի» հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը։
























































