«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ու «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Պայմանները, որոնց ես ծանոթ եմ․․․Մենք նման գումարներ չենք վճարի, դա չի քննարկվում։
Մբապեն ու Հոլանդը շատ հեռու են «Բարսելոնայից»»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում PSGTalk-ը։
Ավելի վաղ Լապորտան, խոսելով Մբապեի մասին, ասել էր, որ ուզում է՝ բոլորը հստակ հասկանան, որ իրենք թիմին ամեն ինչից վեր են դասում: ««Բարսելոնան» ուժեղացված է յուրաքանչյուր գծում, և մենք չենք փնտրում խաղացողների, որոնք ավելին են, քան թիմը»,-ասել էր նա։
























































