Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի համար պայքարը շարունակվում է։
Ինչպես հաղորդում է Sport պարբերականը՝ նորվեգացին նոր ակումբում ուզում է «մաքուր» 20-25 մլն եվրո ստանալ։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդները Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» են, որոնք պատրաստ են բավարարել նրա ֆինանսական պահանջները։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 23 խաղի է մասնակցել, խփել 23 գոլ ու դարձել 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































