Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ 1/4 եզրափակչում տուշեով հաղթելով Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլիին (5-0):
Կիսաեզրափակչում Արսենը կգոտեմարտի Լեհաստանի ներկայացուցիչ Էդուարդ Գրիգորևի հետ:
Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Մխիթարյանը (92կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել է վրացի ըմբիշին: