«Բավարիան» շարունակում է հետևել «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին: Ակումբի գլխավոր ցանկությունն է՝ փոխարինելու Սերժ Գնաբրիին: Այս մասին հայտնում էSport1-ը: Սպասվում է, որ ֆրանսիացին ամռանը կլքի ակումբը։
Նկունկուն նախկինում ճանաչվել էր Բունդեսլիգայի ամսվա լավագույն խաղացող։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Հարձակվողը գնահատվում է 65 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
























































