Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրվում է գերմանական «Բայերը»։ Այս մասին տեղեկացնում է «РБ Спорт»-ը։
Ավելի վաղ խոսվում էր, որ Զախարյանի ծառայություններով այլ թոփ-ակումբներ ևս հետաքրքրվում էին։ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ նա կարող է տեղափոխվել «Ռեալ», «Բարսելոնա» կամ այլ թիմեր։ Բայց ավելի ուշ այդ խոսակցությունները դադարեցին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ խաղացողի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են ունեցել գերմանական ակումբի ղեկավարների հետ։ Հիմա Զախարյանն ակումբի շորթ-լիստում է, իսկ մասնագետները հետևում են նրան։
























































