«Լոս Անջելես Լեյքերսի» աստղային հարձակվող, NBA-ի քառակի չեմպիոն և լիգայի պատմության երկրորդ ռմբարկու Լեբրոն Ջեյմսը արժանացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի։
Լեբրոնը առաջադրվել էր «Վատագույն դերասանական խաղ» և «Վատագույն էկրանային զույգ» անվանակարգերում Space Jam ֆիմում իր դրակատարման համար:
«Ոսկե ազնվամորին» 1981 թվականին հիմնադրված հակամրցանակ է (այսպես ասած՝ նույն «Օսկարը», որը սակայն տրվում է տարվա վատագույններին), որը նշում է տարվա վատագույն դերասանական աշխատանքը, սցենարը, ռեժիսուրան, կինոերգն ու ֆիլմը։
Այդ մրցանակն արժե 5 դոլարից պակաս: