Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը 2022 թվականի ամառ: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Հոլանդով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», սակայն «Բարսելոնան» չի պատրաստվում առանց պայքարի հանձնվել։
Այս մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 23 ակումբային հանդիպում: Նա ունի 23 գոլ և 6 արդյունավետ փոխանցում։
























































