«Բարսելոնան» նախնական համաձայնության է եկել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ՝ տեղափոխության շուրջ։ Մնացել է՝ իտալական ակումբը տրանսֆերի շուրջ համաձայնության գա Մյունխենի «Բավարիայի» հետ։ Այս մասին հայտնում է Sport Italia-ն։
33-ամյա Լևանդովսկու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը 50 մլն եվրո է գնահատում։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 45 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































