Երկու քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է իռլանդական ոստիկանության կողմից, հայտնում է Independent-ը։
Նշվում է, որ UFC-ի աստղը ձերբակալվել է մեքենան վտանգավոր վարելու պատճառով։ Ոստիկաններն առգրավել են մարտիկի՝ մոտ 170 հազար եվրո արժողությամբ Bentley Continental GT ավտոմեքենան։
Մաքգրեգորին մեղադրանք առաջադրելուց հետո իռլանդացին գրավի դիմաց ազատ է արձակվել։
Դատավարությունը տեղի կունենա հաջորդ ամիս։ Մեղադրանք առաջադրելու դեպքում մարտիկին սպառնում է մինչև 5000 եվրո տուգանք կամ վեց ամսով ազատազրկում: