«Բավարիայի» տնօրեն Օլիվեր Կահնը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի շուրջ իրավիճակի մասին։ Լեհ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023-ի ամռանը։
«Կարծում եմ՝ Լևանդովսկին «Բավարիայից» հեռանալու պատճառ չունի։ Նա, Նոյերն ու Մյուլլերը դեռ մյուս մրցաշրջանի համար պայմանագրեր ունեն մեզ հետ։ Ես միշտ ասել եմ, որ մենք ամեն ինչ միասին կքննարկենք։ Նրանց հետ պայմանագրերի երկարաձգումը մեզ համար առաջնահերթություն է»,- Կահնի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































