«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է ակումբի երեք առաջատարների՝ Ռոբերտ Լևանդովսկու, Մանուել Նոյերի և Թոմաս Մյուլերի պայմանագրերի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք հանգիստ բանակցում ենք նրանց հետ․․․ Լևանդովսկու, Նոյերի, Մյուլերի հետ։ Մենք դեռ բավական ժամանակ ունենք, մեր խաղացողները դա գիտեն։
Լևանդովսկին գիտի, որ մենք շատ ենք գնահատում իրեն»,- ասել է Հեյները Kicker-ին տված հարցազրույցում։
Մյուլերի, Լևանդովսկու և Նոյերի պայմանագրերն ավարտվում են 2023 թվականի ամռանը։
























































