«Բավարիայի» նախկին խաղացող Լոթար Մատեուսը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին։
Մյունխենյան ակումբը նոր պայմանագրի վերաբերյալ դեռ առաջարկ չի արել իր առաջատարին։
«Ես չեմ հասկանում, թե ինչպես են դա անում, դա անհարգալից վերաբերմունք է խաղացողի նկատմամբ: Ուլի Հյոնեսի և Ռումենիգեիի դեպքում դա տեղի չէր ունենա:
Առնվազն նրանք արդեն կխոսեին՝ բացատրելու համար, որ տնտեսական ծանր իրավիճակի պատճառով պետք է սպասեն»,- մեջբերում է Մատեուսին Bild-ը։
Լևանդովսկու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
























































