«Հերտան» հայտարարել է Ֆելիքս Մագատին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
68-ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինել է Թայֆուն Կորկուտին, ով աշխատանքից հեռացվել էր անբավարար արդյունքների համար։ Մագատի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։
Մագատի վերջին աշխատավայրը չինական «Շանդուն Լունենն» էր 2016/17 մրցաշրջանում։ 2004-2007 թ․թ․ նա գլխավորել էր «Բավարիան», ժամանակին եղել է նաև «Համբուրգի», «Վոլֆսբուրգի», «Շալկեի» և «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչը։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Հերտան» զբաղեցնում է նախավերջին տեղը։ Բեռլինյան ակումբը ոչ մի հաղթանակ չի տարել 2022 թվականին։