Ա Սերիայի 29-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։
Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մայա Յոշիդան։ Տանտերերի միակ գոլը խփեց Աբդելհամիդ Սաբիրին, իսկ Անտոնիո Կանդրևան վրիպեց 11-մետրանոց նշակետից։
«Յուվենտուսը» վաստակեց 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Սամպդորիան» 26 միավորով 16-րդ տեղում է։
























































