Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման երրորդ տեղն է բարձրացել ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում․
«Դի Ստեֆանոյին շրջանցելը երազանք է, քանի որ նա «Ռեալի» լեգենդն է։ Հիշում եմ՝ նա ինչպես գրկեց ինձ, երբ ներկայացվում էի որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։ Ես շատ երջանիկ եմ հայտնվել նրա մակարդակում, և դա ինձ ուժ է տալիս ավելի վերև բարձրանալու համար։ Հիշում եմ՝ ինչպես նա ինձ ասաց, որ վայելեմ այս մեծագույն ակումբում խաղալը։
Թիմում միշտ կան ֆուտբոլիստներ, ովքեր տարբերություն են ստեղծում, բայց միայնակ դա հնարավոր չէ անել։ Եթե թիմն անում է առավելագույնը, ապա ես գիտեմ, որ լավ ֆուտբոլ եմ ցուցադրում։ Մենք ունեննք մեկս մյուսի կարիքը։ Ես քրտնաջան աշխատում եմ ամեն օր, հիմա նույնիսկ ավելի շատ, քան երբևէ։ Ես այստեղ եմ տեղափոխվել տիտղոսների համար՝ չմտածելով, որ այսքան շատ գոլ կխփեմ։ Ես միշտ ցանկացել եմ մնալ մարդկանց հիշողություններում, և, կարծում եմ ճիշտ ճանապարհի վրա եմ։
Ցանկանում էի հաջողություն հասնել «Ռեալում», և աստիճանաբար շարժվում եմ ճիշտ ուղղությամբ։ Ես ինձ տանն եմ զգում, սիրում եմ Մադրիդն ու այստեղի մարդկանց։ Այստեղ անցկացրած ամեն օրս վայելում եմ»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































