ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան ազդրի վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալ» դեմ ՉԼ խաղում և 3 շաբաթով դուրս մնացել շարքից: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Արգենտինացի ֆուտբոլիստը «Ռեալի» դեմ պատասխան խաղում փոխարինման է մտել 80-րդ րոպեին և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Անխելը 5-րդ խաղն էր անցկացնում մրցաշարի ընթացիկ խաղարկությունում:
























































