Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բանակցություններ սկսել հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու համար, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Բենզեման երեկ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել մրցաշարի 1/8 եզրափակիչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում (3-1):
34-ամյա ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 մլն եվրո։
2021/22 մրցաշրջանում Բենզեման ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































