Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կասկածում է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարության մեջ, հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստ չէ հարձակվողին վճարել նրա ներկայիս աշխատավարձը, որը կազմում է տարեկան 25 միլիոն եվրո։ «Բավարիան» ցանկանում է անցնել խնայողության ռեժիմի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով։
Բացի այդ, «Բավարիան» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու տարբերակը։
Այս մրցաշրջանում 33-ամյա Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 42 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։