Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը Լեհաստանի հավաքականին ավտոմատ ուղեգիր տալ ԱԱ որակավորման փուլի փլեյի-օֆֆի եզրափակիչ։
Ռուսաստանի հավաքականին միջազգային մրցաշարերի մասնակցությունից հեռացնելու կապակցությամբ լեհերը դուրս եկան հաջորդ փուլ և կխաղան Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ։
«ՖԻՖԱ-ն վերջապես ճիշտ որոշում կայացրեց Ռուսաստանի հարցում, բայց սպորտային տեսանկյունից դա միանգամայն անընդունելի է։
Այժմ մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Չեխիայի դեմ խաղի վրա։ Մենք ցանկանում ենք դուրս գալ 2022 թվականի Աշխարհի առաջնություն, և կանենք անհրաժեշտ ամեն ինչ դրա համար»,- մեջբերում է Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզչին երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։