«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Զալցբուրգի» դեմ խաղում երեք գոլի հեղինակ է դարձել (7-1)։
Այսպիսով, լեհ ֆուտբոլիստը դարձավ առաջին խաղացողը թոփ 5 առաջնություններից, ով այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 40 գոլ է խփել։
Լևանդովսկին յոթերորդ մրցաշրջանն անընդմեջ անցնում է 40-րդ գոլի սահմանագիծը:
Բացի այդ, 33-ամյա հարձակվողը խաղի 23-րդ րոպեին կարողացավ երեք գոլի հեղինակ դառնալ, ընդ որում, երկու անգամ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Ինչպես հայտնում է OptaJoe-ն, Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի պատմության ամենավաղ հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ շրջանցելով «Միլանի» հարձակվող Մարկո Սիմոնեին, ով 1996 թվականին խաղի առաջին 24 րոպեում երեք գոլ խփեց «Ռոսենբորգի» դարպասը։