«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի խոսքերն այն մասին, որ իրեն ակումբում բավական ժամանակ չեն տվել։
«Նախորդ մրցաշրջանի վերջում ես արդեն շատ կասկածներ ունեի Կումանի վերաբերյալ, և ես ասացի նրան այդ մասին, բայց նա ցանկանում էր շարունակել աշխատանքը:
Ես հարգում էի նրան, բայց եղավ մի պահ, երբ հասկացա, որ ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում, և ես պետք է այս որոշումը կայացնեի։ Ես դա արեցի հարգանքով, և հետ նայելով` պետք է ավելի շուտ դա անեի: Եթե նրա համար ցավալի է, հույս ունեմ, որ դա կանցնի»,- ասել է Լապորտան ակումբային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Կումանը «Բարսելոնայում» աշխատել է 2020 թվականի օգոստոսից մինչև անցյալ տարվա հոկտեմբերը։ Նա կատալոնացիների հետ նվաճեց Իսպանիայի գավաթը։
























































