Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Անդրեյ Շևչենկոն չի կարողացել զսպել արցունքներն իտալական հեռուստատեսության ուղիղ եթերում՝ խոսելով Ուկրաինայում պատերազմի մասին։
«Իմ հարազատներն ինձ ասում են, թե ինչ է կատարվում, սա մղձավանջ է, որից ուզում եմ արթնանալ, քաղաքները ռմբակոծվում են, կանայք, երեխաներ, ծերեր են սպանվում: Թվում է, թե սարսափելի երազ է, թվում է, թե վաղը ես կարթնանամ և կվերադառնամ սովորական կյանքին, բայց ես հասկանում եմ, որ դա տեղի չի ունենա… Սա իրականություն է», — ասել է Շևչենկոն՝ արցունքն աչքերին Rai3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։