Միլանի «Ինտերի» նորեկ Քրիստիան Էրիկսենը խոսել է իր նախորդ ակումբի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Անգլիայում հրաշալի տարիներ եմ անցկացրել և չեմ ափսոսում դրա համար, բայց ամեն բան ունի իր ավարտը:
Ես զգում էի, որ ինձ չեն վստահում, ինչը տխրեցնում էր ինձ:
Հասկացա, որ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը: «Ինտերը» հրաշալի ակումբ է, որը ինձ շատ լավ ընդունեց»,-ասել է դանիացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս 2013 թվականից, երբ «Այաքսից» տեղափոխվեց լոնդոնյան ակումբ: