Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում «Սլովանը» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթել էր «Ժիլինային»։
Հյուրերը երկրորդ գոլը խփել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Աչքի է ընկել Վլադիմիր Վայսը։
Վաստակած 56 միավորով՝ Բարսեղյանի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Տրնավայից» ունենալով 11 միավորի առավելություն։