Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը և կիսապաշտպան Դավիթ Նալբանդյանը կարիերան կշարունակեն արտերկրում։
Հովհաննիսյանն այսօր պաշտոնապես դարձավ մոլդովական «Զիմբրուի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային գործակալ Դավիթ Բիշարյանը, հարձակվողը եվրոպական ակումբներից հինգ առաջարկ է ունեցել, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել «Զիմբրուի» վրա։
Ի դեպ, այսօր լրանում է Հովհաննիսյանի 22-ամյակը, ինչի առթիվ շնորհավորում ենք վերջինիս՝ ցանկանալով քաջառողջություն և նորանոր հաջողություններ։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Նալբանդյանը նույնպես կարիերան կշարունակի «Զիմբրուի» կազմում։