Անգլիայի Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը մտադիր է կասեցնել խաղերի ցուցադրումը Ռուսաստանում։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, վերջնական որոշումը համատեղ կկայացնեն ԱՊԼ-ի և Անգլիայի ֆուտբոլային լիգայի ղեկավարները։ Սպասվում է, որ հեռարձակումը դադարեցնող որոշումը կկայացվի առաջիկա օրերի ընթացքում։
Ըստ որոշման՝ Անգլիայի գավաթի խաղարկությունը ևս չի ցուցադրվի Ռուսաստանում։ Նման մտադրության պատճառը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող պատերազմն է։