ՌՊԼ-ի 20-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Ուրալի» նկատմամբ 2-1 հաշվով:
59-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց, անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։
Հարձակվող Վլադիմիր Իլինը 6 րոպե անց կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Հյուրերը 78-րդ րոպեին կարողացան մեկ գնդակ հետ բերել կիսապաշտպան Էրիկ Բիկֆալվիի դիպուկ հարվածի շնորհիվ։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 32 միավոր ունի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։