Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար կիսաեզրափակիչ փլեյ-օֆֆը կարող է կայանալ ոչ թե մարտին, այլ հունիսին։ ՖԻՖԱ-ն դիտարկում է այս տարբերակը, հաղորդում է Sport.pl-ը։
Սկզբում հանդիպումը նախատեսված էր մարտի 24-ին Մոսկվայում։ Լեհաստանի հավաքականը հրաժարվեց ռուսների դեմ խաղալուց Ուկրաինայի տարածքում ստեղծված իրավիճակի պատճառով, այնուհետև ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կասեցրին հեռացրին թիմերին և ակումբներին կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերից:
Ինչպես հայտնում է Interia-ի լեհական հրատարակությունը, ՖԻՖԱ-ն այժմ փորձում է լուծում գտնել, ըստ որի Ռուսաստանը կշարունակի մասնակցել որակավորման փուլին։
«Սա անսովոր իրավիճակ է, որը չի համապատասխանում ՖԻՖԱ-ի կամ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության ավանդական տեսակետին:
Այնուամենայնիվ, CAS-ը, ռուսական կողմից բողոքներ ստանալու դեպքում, նույնպես պետք է դրանք դիտարկի իրավական նորմերի, այլ ոչ միայն արդարության սկզբունքների համատեքստում», — ասել է CAS-ի ներկայացուցիչ Յակուբ Լասկովսկին: