«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշի մասին, որը Լա լիգայի 27-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձավ։
«Բոլոր մարդկանց ժամանակ է պետք։ Ժոաուն անում է այն, ինչ իրենից խնդրում ենք, ու իր մեջ միահյուսում է տաղանդն ու աշխատանքը։ Նրա մոտ ամեն ինչ շատ լավ է։ Նա շարունակում է բարկանալ ինձ վրա, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կհասկանա»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ֆելիշը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 խաղի, դարձել 5 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։
























































