Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դատապարտել է Մեքսիկայի առաջնության «Կերետարո»-«Ատլաս» հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունները։
Մարտի 5-ին Սանտյագո դե Կերետարոյում կայացավ Մեքսիկայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը։ Երկրորդ խաղակեսում տրիբունաներում ծեծկռտուք է սկսվել։ Կերետարոյի երկրպագուները նաև վազեցին խաղադաշտ՝ ջարդելով VAR սարքավորումները: Երկրպագուներից ոմանք ստիպել են երեխային հանել հակառակորդ թիմի մարզաշապիկը։ Արդյունքում, ըստ տեղական լրատվամիջոցների, ծեծկռտուքի ժամանակ մահացել է 17 երկրպագու։
«ՖԻՖԱ-ն ցնցված է Կերետարո մարզադաշտում Կերետարո-Ատլաս հանդիպման ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքից։ Բռնությունն անընդունելի է. ՖԻՖԱ-ն միանում է Մեքսիկայի ֆուտբոլի ասոցիացիային և Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիային (ԿՈՆԿԱԿԱՖ)՝ դատապարտելով այս բարբարոսական միջադեպը և տեղական իշխանություններին կոչ անելով արագ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
ՖԻՖԱ-ն ցանկանում է կրկնել, որ ֆուտբոլում բռնության համար տեղ չպետք է լինի, և մենք կշարունակենք աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ այն արմատախիլ անելու համար»-
ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։