ԱՊԼ 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղից հետո ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ դե Խեան գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
«Մենք մի օր այս ակումբին կվերադարձնենք իր արժանի տեղը։ Այսօր ևս մի վատ պահ էր դժվար մրցաշրջանում, բայց քանի դեռ պաշտպանում ենք այս մարզաշապիկը, չենք հանձնվի»,- գրել է իսպանացին։
























































