«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Էլչեի» դեմ Լա Լիգայի 27-րդ տուրի խաղում տարած հաղթանակը (2-1).
«Կարծում եմ՝ արդյունքն արդարացի է։ Մենք կարող էինք ավելի հարմարավետ հաշվով հաղթել։ «Էլչեն» հիանալի հանդիպում անցկացրեց, մեզ համար շատ դժվար էր, բայց մենք կարևոր հաղթանակի հասանք։
Ընդմիջմանը ես զայրացած էի։ Ես հավատում էի, որ կարող ենք հաղթել, եթե ավելի լավ գրոհենք: Դա անելու համար մենք տակտիկական փոփոխություններ կատարեցինք։
Մենք մի քանի խաղ անընդմեջ հաղթել ենք, և դա նշան է, որ մենք լավ աշխատանք ենք կատարում: Յուրաքանչյուր հաղթանակ մեզ ավելի ուժեղ է դարձնում»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
























































