Այսօր՝ հուլիսի 16-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր ղազախական «Ելիմային»։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշիվը։
Պատասխան հանդիպման հիմնական ժամանակը ևս ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Երևանյան թիմի կազմում հաշիվը բացեց Մոմո Տուրեն, իսկ տանտերերի կազմում հավասարեցրեց Բախտիյարովը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Լրացուցիչ ժամանակում ղազախական թիմի ֆուտբոլիստները վաստակեցին 11մ հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Իլիչը։ Իսկ հանդիպման վերջին վայրկյաններին երևանյան թիմը հավասարեցրեց հաշիվը՝ 2-2. աչքի ընկավ Տոգոլան։
Հետխաղային 11 մետրանոց հարվաշարում ավելի դիպուկ գտնվեցին Վահե Գևորգյանի սաները (6-5)․ երևանյան թիմը հաջորդ փուլում է։



























































