«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անկեղծացել է՝ նշելով, թե ում է համարում իր կարիերայի ամենաբարդ ու անհարմար մրցակիցը։ Իսպանացի մասնագետն առանձնացրել է գերմանացի Յուրգեն Կլոպին։
«Յուրգեն Կլոպն իմ կարիերայի գլխավոր հակառակորդն էր։ Այդ տղան կարող էր տակտիկական համակարգը փոխել ամեն 20 րոպեն մեկ։ Նա ինձ ուղղակի խենթացնում էր»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 22-ին «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլայի հեռանալու մասին, չնայած այն հանգամանքին, որ մասնագետի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2027 թվականի ամառը։
Ինչ վերաբերում է Կլոպին, ապա 2025 թվականից նա զբաղեցնում է Red Bull ընկերության միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ավարտը։ Նախքան նոր պաշտոնին անցնելը, Կլոպը 2015-ից 2024 թվականներին գլխավորել է անգլիական «Լիվերպուլը»։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ գերմանացի մասնագետը հանդիսանում է Գերմանիայի ազգային հավաքականի ղեկը ստանձնելու գլխավոր թեկնածուներից մեկը։



























































