«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը գոհ է Անգլիայի հավաքականի ելույթից 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։
Անգլիայի հավաքականը կիսաեզրափակչում 1-2 հաշվով պարտվեց Արգենտինային։
«Սա սթափեցնող երեկո էր Անգլիայի համար, բայց ընդհանուր առմամբ դա լավ մրցաշար էր։ Երկրպագուները, իհարկե, չափազանց հիասթափված կլինեն, բայց ես հենց սկզբից կարծում, որ մենք չենք հաղթի այս մրցաշարը։
Մեր մեջ գուցե կային որոշ լավատեսներ, ովքեր հավատում էին, որ մենք կհաղթենք, բայց ես երբեք այդպես չէի մտածում։ Ես կարծում էի, որ կիսաեզրափակիչ հասնելը անհավանական նվաճում է արդեն», — մեջբերում է Նևիլին Sky Sports-ը։
























































