Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մայքլ Օլիսեն ազգային թիմի իր թիմակիցների հետ քննարկել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը: Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական» ակումբը պատրաստ է 23-ամյա խաղացողի համար վճարել տպավորիչ 200-220 միլիոն եվրո։ Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդում, սակայն «Բավարիան» կտրականապես դեմ է տրանսֆերին և հրաժարվում է վաճառել ֆրանսիացուն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օլիսեն Ֆրանսիայի հավաքականի ճամբարում մոտեցել է «Ռեալում» հանդես եկող Կիլիան Մբապեին և Օրելյեն Չուամենիին՝ հարցուփորձ անելով մադրիդյան ակումբի ներքին խոհանոցի և մթնոլորտի մասին։
Սպասվում է, որ Օլիսեի և «Բավարիայի» ղեկավարության միջև վերջնական բանակցությունները կկայանան ԱԱ-2026-ի ավարտից հետո: Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ընտրանին երրորդ տեղի համար պայքարում ուժերն է չափելու Անգլիայի հավաքականի հետ։
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Օլիսեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և անհավանական 31 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ ԱԱ-2026-ում կիսապաշտպանն անցկացրած 7 խաղում իր ակտիվում արդեն գրանցել է 5 ասիստ:



























































