«Մայնց 04»-ի կիսապաշտպան Կաիսու Սանոն կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Bild-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
«Կարմիրները» պատրաստ են 60 միլիոն եվրո առաջարկել հենակետային կիսապաշտպանի համար։ Սանոյի արժեքը բարձրացել է Աշխարհի առաջնությունում նրա ելույթից հետո։
Կայիսու Սանոն «Մայնց 04»-ին է միացել «Կասիմա Անտլերսից» 2024 թվականին՝ 2.5 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։



























































