Այսօր՝ հուլիսի 16-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Մալթայի փոխչեպիոն «Մարսաշլոկին»։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «նռնագույնները» հաղթել էին խոշոր՝ 3-0 հաշվով։
Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով․ աչքի ընկավ Կուլիկովը։ Այսպիսով, «Փյունիկը» դիմակայությունը հաղթեց ընդհանուր 4-0 հաշվով ու դուրս եկավ հաջորդ փուլ։
Նշենք, որ «Փյունիկից» բացի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում հանդես կգան նաև «Նոան» և «Ալաշկերտը»։



























































